ԱշխարհՄամուլՍպորտ

Հայ բազկամարտիկը Թուրքիայում նվաճել է աշխարհի չեմպիոնի կոչումը

Թուրքիայում ընթացող բազկամարտի աշխարհի առաջնության մրցումային առաջին օրը Հայաստանի ներկայացուցիչ, +90 կգ քաշային Դավիթ Դադիկյանը երիտասարդների պայքարում ձախ ձեռքով ոսկե մեդալ է նվաճել:

davit dadikyan

Այս մասին հայտնում է Հայաստանի բազկամարտի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը:

Նշենք` Դավիթ Դադիկյանն աշխարհի ու Եվրոպայի գործող չեմպիոն է, իսկ Թուրքիայի Անթալիա քաղաքում ընթացող ԱԱ-ի եզրափակչում մեր մարզիկն առավելության է հասել Ղազախստանը ներկայացնող բազկամարտիկ Արտյոմ Մոռոզովի նկատմամբ:

Այսօր Հայաստանը ներկայացնոր մարզիկները պայքարը կշարունակեն աջ ձեռքով:

Կիսվել