Ռամզան Կադիրովը Փաշինյանին ու Մակրոնին հրավիրել է Չեչնիա
Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը Ֆրանսիայի և Հայաստանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանին և Էմանուել Մակրոնին հրավիրել է Գրոզնի՝ պարի մրցույթ-փառատոնի։
Կադիրովը իր Telegram-ում գրել է, որ դիտել է տեսանյութը, որտեղ Փաշինյանը և Մակրոնը միասին պարում են Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի շրջանակներում կազմակերպված երեկոյի ժամանակ։
«Փաշինյան-Մակրոն» պարը կարող է հրաշալի, բարի և կովկասյան ժողովուրդների համար օգտակար պարային մարաթոնի սկիզբ դառնալ։ Կարծում եմ նախաձեռնությանը կաջակցեն հայտնի քաղաքական և հասարակական գործիչները»,- ասել է Կադիրովը։
«Ուրախ կլինեինք տեսնել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին», – գրել է Ռամզան Կադիրովը։