Մամուլ

Խոշոր վթար Լոռու մարզում․ ցորենով բեռնված բեռնատարը կողաշրջվել է (ֆոտո)

Հոկտեմբերի 14-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Այս մասին  հայտնում է shamshyan.com-ը։

Ժամը 02:00-ի սահմաններում Սպիտակ քաղաքի բնակիչ, 48-ամյա Արտուշ Դանիելյանը Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 15-րդ կմ հատվածում իր վարած MAN մակնիշի 35 TG 172 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել:

Վթարի հետևանքով Ա. Դանիելյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վանաձոր բժշկական կենտրոն: Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի հետաքննիչ Ռոման Պետրոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ավտոմեքենան բարձված է եղել մի քանի տոննա ցորենով:

bernatar 3

bernatar vtar 1

bernatar vtar 2

Աղբյուր՝ shamshyan.com

Կիսվել