Վահրամ Բաղդասարյանը չի երաշխավորում, որ Փաշինյանի հրաժարականից հետո թեկնածու չեն առաջադրի
Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտարարեց, թե մայիս-հունիս ամիսներին ընտրության գնալու պարագայում ինքը խոստացել էր, որ այն ժամանակ, եթե Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա, ՀՀԿ-ն այլ թեկնածու չի առաջադրի:
Նա այսօր նշեց, թե դեկտեմբերին ընտրությունների գնալու պարագայում նման որոշում չկա, և նման քննարկում էլ չի եղել: Բաղդասարյանի խոսքով` իրավիճակից ելնելով և քննարկումների արդյունքում էլ իրենք որոշումը կկայացնեն:
Աղբյուր՝ armlur.am