«Սպիտակ» ֆիլմը` Օսկարի «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում
Հայաստանը «Սպիտակ» ֆիլմը ներկայացրել է Օսկարի «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում առաջադրելու համար. այս մասին գրում է Varity-ն:
«Սպիտակ»-ը, որը պատմում է 1988 թվականի դեկտեմբերի 7-ի ավերիչ երկրաշարժի մասին, Օսկարի առաջադրման համար ներկայացրել է ֆիլմի ռեժիսոր Ալեքսանդր Կոտտին:
Ֆիլմի սցենարի հեղինակն է Մարինա Սոչինսկայան, կոմպոզիտորը՝ Սերժ Թանկյանը, իսկ դերերում են Լեռնիկ Հարությունյանը, Հերմինե Ստեփանյանը, Ալեքսանդրա Պոլիտիկը և ուրիշներ: Ֆիլմը կինոթատրոններում հայտնվել է սեպտեմբերի 20-ից: