Մամուլ

Նիստի ընթացքում նախարարը այլ բան որոշեց, նիստից հետո մեկ այլ բան հայտարարեց․ Ի՞նչ պետք է անեն ուսուցիչներն ու աշակերտները

Նիստի ընթացքում նախարարը այլ բան որոշեց, նիստից հետո մեկ այլ բան հայտարարեց․ Ի՞նչ պետք է անեն ուսուցիչներն ու աշակերտները։

Ժամեր առաջ կառավարությունը քննարկեց և վերջնական որոշեց աշխատանքային օրեր սահմանել հոկտեմբերի 27-ի և նոյեմբերի 3-ի շաբաթ օրերը՝ հոկտեմբերի 11-ի ու 12-ի փոխարեն։ Բայց քննարկման ավարտից հետո ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը ամբողջովին այլ հայտարարություն տարածեց լրացուցիչ աշխատանքային օրերի վերաբերյալ։

Նա հայտարարեց, որ աշխատանքային օրերը կլիենեն նոյեմբերի 17-ն ու 24-ը և դպրոցում բաց թողնված ուսումնական օրերը կլրացվեն վերը նշված օրերին․

«Հարգելի ծնողներ և աշակերտներ, քանի որ կառավարության կողմից աշխատանքային օրեր են հայտարարված հոկտեմբերի 27-ն ու նոյեմբերի 3-ը, որոնք համընկնում են դպրոցներում աշնանային արձակուրդների հետ, արձակուրդի անընդհատությունն ապահովելու համար, դպրոցներում աշխատանքային կլինեն համապատասխանաբար նոյեմբերի 17-ը և 24-ը»․ իր Ֆեյսբուքյան էջում գրել է Արայիկ Հարությունյանը։

Կիսվել