Շրի Լանկայում ուղեւորատար գնացքը մահացու ճզմել է երեք փղիկների
Շրի Լանկայի արեւելքում ուղեւորատար գնացքը մահացու ճզմել է երեք փղիկների, հայտնում է Daily Mail-ը՝ վկայակոչելով երկրի իշխանություններին: Նշվում է, որ ողբերգությունը տեղի է ունեցել տառացիորեն մի քանի շաբաթ հետո այն պատահարից, երբ նույն շրջանում մահացու ճզմվել էին հղի փիղն ու նրա երկու ձագերը:
Պատահարը տեղի է ունեցել շաբաթ գիշերը մայրաքաղաքից 260 կմ հեռավորությամբ գտնվող Վելիկանդա գյուղի մոտ, երբ 600 ուղեւորներով գնացքն ընթանում էր Կոլոմբո:
Երկաթուղիների ներկայացուցիչը հայտնել է, որ 4 վագոն ռելսերից դուրս է եկել, սակայն ուղեւորները, բարեբախտաբար, չեն տուժել:
Շրի Լանկայում փղերը համարվում են ազգային արժեք եւ պահպանվում են օրենքով:
Երկրում փղերի պոպուլյացիան հասնում է 7500 առանձնյակի:
Աղբյուր՝ news.am