Մամուլ

Առաջարկում եմ Սերժիկին տուն տալ Նռնաձորում կամ Գյումրու տնակային թաղամասում․ Լևոն Բարսեղյան

Լևոն Բարսեղյան ֆեյսբուքյան գրառումը․

«Սերժիկը Երևանի Ազատության պողոտայում տուն է ուզում մեր հաշվին:

Եթե օրենքի պահանջ է, որ Երևանում լինի տունը, առաջարկում եմ էս ազգանվեր Ազգային Ժողովով փոխել օրենքը, գրել՝ Հայաստանում, ու մի տուն տալ Նռնաձորում՝ պարսից սահմանին, եթե չհամաձայնի՝ Գյումրու տնակային թաղամասերում թող լինի, տնակներով մի հարմարավետ կցակառույց, զուգարանը՝ դրսում, կողքուբոլորն էլ՝ կենդանական աշխարհի մի մեծ բազմազանություն…

Հա ու նրանք, որ րոպեն մեկ ասում են՝ էս ԱԺ-ն ցրելու կարիք չկա, խելոք պատրաստ է քվեարկել՝ ինչ դեմ տան, թող ձեռնամուխ լինեն էս սուրբ որոշմանը քվեարկել տալուն: Տեսնենք ինչ հաջողությունների են հասնելու»:

Կիսվել