«Իրենք նայում են Նիկոլին ու մտածում՝ բա որ սրա «վարակը» մեր երկրներում էլ տարածվի». Լիզա Ճաղարյան
Լրագրող Լիզա Ճաղարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Տեսակետներ եմ կարդում, որ ԱՊՀ գագաթնաժողովում ՀՀ վարչապետն էստեղ էր նստած, էն մնացածներն՝ էնտեղ, նրանք էսպես, Նիկոլն էնպես… Հասկացաք։
Ես չգիտեմ՝ արտաքին քաղաքականության հարցում Նիկոլն ինչն է ճիշտ ասում, ինչը՝ սխալ, բայց մի բան շատ լավ եմ հասկանում։ Չեն կարող դրանք Նիկոլին «մերոնքական» համարել։ Էդ մարդը սպիտակ ագռավ է դրանց մեջ։ Իրենք փտած բռնապետներ են, բոլորն էլ կոռումպացված, բոլորն էլ հատորներով հանցագործություններ կատարած մարդիկ, բոլորն էլ ճնշած են պահում իրենց քաղաքացիներին, ու էս Նիկոլի մեջ իրենք տեսնում են իրենց պոտենցիալ թշնամուն։ Իրենք նայում են Նիկոլին ու մտածում՝ բա որ սրա «վարակը» մեր երկրներում էլ տարածվի։
Այնպես որ, հարգելի սեղանակիցներ, թեթև տարեք, որ Նիկոլն այնտեղ «օտար մարմին» է, նույնիսկ հպարտացեք»։