Մամուլ

«Շահենի գլխից մազ պակասեց, ես դառնալու եմ մահապարտ». Կառավարության շենքի մոտ լարված իրավիճակ է

Ազատության հրապարակից մեկնարկած բողոքի ցույցի մասնակիցներն այս պահին Հանրապետության հրապարակում են:

Նրանք երթով Մաշտոցի պողոտայում եկան կառավարության շենքի մոտ, եւ վարչապետի օգնականին հինգ րոպե ժամանակ են տվել, որպեսզի նա ներկայացնի իրենց պահանջի պատասխանը:

Հիշեցնենք, որ բողոքի ցույցը օրերս է մեկնարկել Արթուր Սարգսյանի՝ Հաց բերողի մահվան համար մեղավորներին պատժելու պահանջով: Իսկ կառավարությանը դիմել էին, որպեսզի թույլատրեն Արթուր Սարգսյանին հուղարկավորեն Եռաբլուրում:

Վարչապետի օգնականի այդպես էլ չներկայանալուց հետո երթի մասնակիցները Շահեն Հարությունյանի կոչով նստեցին Հանրապետության հրապարակում. Նրանք վանկարկում են՝ «Հաց բերողին սպանել են:

Մարդասպան հեռացիր»: Ոոստիկանությունը փորձում է ուժի գործադրմամբ նստածներին ոտքի բարձրացնել: Հրապարակում լարված իրավիճակ է:

Կիսվել