Աղմկահարույց գաղտնալսման մանրամասները դուրս են գալիս ջրի երես
Վերջին օրերի ամենաաղմկահարույց իրադարձություններից մեկը ԱԱԾ և ՀՔԾ պետերի հեռախոսազրույցի գաղտնալսումն է։ Գլխավոր դատախազությունը քրեական գործ հարուցեց հեռախոսազրույցի գաղտնալսման և հրապարակման դեպքի առթիվ։ Ազգային ժողովում ստվեղծվեց հատուկ հանձնաժողով։
Չնայած՝ քննությունը դեռ ընթացքի մեջ է, բայց կան արդեն որոշակի բացահայտումներ։ Ըստ լրատվական դաշտում հայտնված տեղեկությունների՝ ԱԱԾ և ՀՔԾ պետերին գաղտնալսել են ոչ թե մեկ, երկու, կամ երեք հոգի, այլ եղել է թիմային աշխատանք:
Պարզ է նաև, որ դավաճանը ներսից չէ, քանի որ բացառվում է ԱԱԾ աշխատակիցների կողմից գաղտնալսման իրականացումը:
Այսօր կայացավ Հատուկ հանձնաժողովի երկրորդ նիստը։ Հանձնաժողովը նախագահում է Գևորգ Կոստանյան, այսօր ընտրվեց նաև հանձնաժողովի նախագահի տեղակալը։ Այդ պաշտոնում կլինի «Ելք» խմբակցության անդամ Ալեն սիմոնյանը։