ԱշխարհՄամուլ

Աննա Հակոբյանը Սանկտ Պետերբուրգում իր ելույթով հուզեց ներկաներին, ովքեր քարացած լսում էին (Տեսանյութ)

ՀՀ առաջին տիկին Աննա Հակոբյանը Սանկտ Պետերբուրգում Եվրասիական երկրորդ կանանց ֆորումի ժամանակ խոսեց հակամարտող երկրներում կանանց դերի մասին: Նա իր ելույթով հուզեց ներկաներին, ովքեր քարացած լսում էին։

Այս մասին մանրամասներ է ներկայացրել ԱԺ պատգամավոր Լենա Նազարյանը․

«ՀՀ առաջին տիկին Աննա Հակոբյանը Սանկտ Պետերբուրգում Եվրասիական երկրորդ կանանց ֆորումի ժամանակ խոսեց հակամարտող երկրներում կանանց դերի մասին: Ու ամենակարևորն այն է, որ, անդրադառնալով հայ-ադրբեջանական երկարատև հակամարտությանը, տիկին Հակոբյանը, խոսեց ոչ միայն մեր կողմի զինվորների ու նրանց ծնողների տառապանքների մասին, այլ նաև ադրբեջանական կողմի:

Առանց անկեղծ ապրումակցման, առանց խորը գիտակցման, որ երկու կողմերում էլ կանգնած են իրենց կյանքը նոր նոր սկսող երիտասարդներ ու որ պետք է բոլորն ամեն ինչ անեն, որպեսզի պահպանվի յուրաքանչյուրի կյանքը, հնարավոր չէ հասնել կոնֆլիկտի խաղաղ հանգուցալուծմանը:

Թող լինի անկախություն, թող լինի ազատություն, թող լինի խաղաղություն»,-նշել է նա:

Կիսվել