Մամուլ

Լրջագույն սպառնալիք կա. ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը տեղափոխվել է կառավարական ամառանոց

ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը տեղափոխվել է կառավարական ամառանոց, այս մասին Վանեցյանը տեղեկացրեց Tert.am–ի հետ զրույցում։ «Տեղափոխվել եմ, արդեն էնտեղ եմ ապրում»,- ասաց հաստատեց Վանեցյանը:

Հարցին, թե ինչով էլ պայմանավորված տեղափոխությունը Կառավարության ամառանոց արդյոք նրա և ընտանիքի անվտանագությանը սպառնալիք կա, Արթուր Վանեցյանը ժպիտով արձագանքեց. «Այո, լրջագույն սպառնալիք»:

Նշենք, որ մամուլում գրվել էր, որ Վանեցյանի մտադրություն ունի տեղափոխվել ամառանոց, քանի ԱԱԾ-ն տնօրինում է փաստեր, ըստ որոնց՝ քրեական հետապնդումներ իրականացնող անձանց նկատմամբ ինչ-որ դավադրություն են նյութում:

Հիշեցնենք, որ վարչապետի որոշմամբ ցանկացած բարձրաստիճան պաշտոնյայի կարող է առանձնատուն տրամադրվել կառավարական ամառանոցում:

Կիսվել