ԱշխարհՄամուլ

ԱՄՆ պետքարտուղարը շնորհավորել է. Անհամբեր սպասում ենք ՀՀ կառավարության հետ աշխատանքին

Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Պոմպեոն ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության անկախության 27-ամյակի առթիվ:

«ԱՄՆ կառավարության անունից շնորհավորում եմ հայ ժողովրդին անկախության վերականգման պատմական հանրաքվեի 27-ամյակի առթիվ: Այս տարին հատկապես կարևոր է, քանի որ այն ներկայացնում է նորագույն պատմության մեջ հայկական առաջին պետության հիմնադրման 100-ամյակն ու Հայաստանի ու ԱՄՆ-ի 100-ամյա բարեկամության տարեդարձը: Այս տարի Հայաստանում տեղի են ունեցել նշանակալի փոփոխություններ. խաղաղ ժողովրդական շարժումը, որը փոխել է իշխանությունը, նոր ու հետաքրքիր էջ է բացել հայոց պատմության մեջ», – ասել է պետքարտուղարը:

Նա ասել է՝ անհամբեր սպասում է Հայաստանի ժողովրդի ու կառավարության հետ աշխատանքին, քանի որ ՀՀ-ն փորձում է ստեղծել ամուր ժողովրդավարական ինստիտուտներ, պայքարել կոռուպցիայի դեմ և տնտեսական աճ արձանագրել:

«ԱՄՆ-ն հավատարիմ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման ուղիների որոնմանը և կողմերին կոչ է անում հնարավորինս արագ վերսկսել բանակցությունները: Մենք ակնկալում ենք առաջիկա տարվա ընթացքում ամրապնդել մեր կապերը»:

Կիսվել