Ի՞նչ կապ կա Հայկ Մարությանի և Տիտանիկի խորտակման մեջ․ շշուկներ կան, որ Հայկն է ծակել նավը
Թվում էր, թե էլ բան չմնաց Մարության Հայկի ու «Իմ Քայլը» դաշինքի ավագանու թեկնածուների անվան հետ խաղալու համար, մեկ էլ առը հա՜ ․․․
«Հայկ Մարությանը ասել է՝ հպարտ է որ իր որդին ծնվել է Սերժ Սարգսյանի երդմնակալության օրը»: Ու ամենահետաքրքիրն այն է, որ սկզբից հոդվածը տպագրվում է «մերժված» լրատվական կայքերում, իսկ հետո այդ մասին հայտնում են ԲՀԿ-ականները մամուլի ասուլիսում:
Տենց լավ չի, ավելի հետաքրքիր տարբերակներ կան`
-Մարության Հայկը խփել է Քենեդուն
-Մարության Հայկը հրահրել է 2-րդ համաշխարհայինը
-Մարության Հայկը ծակել է Տիտանիկը
-Մարության Հայկը կոալիցիա է կազմել Սերժի հետ
-Մարության Հայկը գործել է մարդկության դեմ ամենամեծ հանցանքը
-Մարության Հայկը պաասխանատու է վերջին 20 տարում սահմանին զոհված ամեն զինվորի համար
-Մարության Հայկը եղել է Հիտլերի մտերիմներից
-Մարության Հայկը տնօրինում էր Սաշիկի 50/50-ի կեսը
-Մարության Հայկը կազմակերպել է «Հոկտմբերի 27»-ը
Մնացածն էլ թողնում եմ Ձեր վառ երևակայությանը՝ Ձեզ մոտ ավելի լավ է ստացվում:
Աղբյուր՝ Taron Artur Chakhoyan ֆեյսբուքյան էջ։