Մամուլ

Եթե հեղափոխությունը չհաղթեր, Մարությանի մրցակիցների մեծ մասը Սերժի տաքուկ գրկում ծվարած մասնակցելու էին Հայաստանը մեջ-մեջ անելու խրախճանքին

Եթե հեղափոխությունը չհաղթեր, Մարությանի մրցակիցների մեծ մասը Սերժի տաքուկ գրկում ծվարած մասնակցելու էին Հայաստանը մեջ-մեջ անելու խրախճանքին, – այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Նարեկ Սարգսյանը։

«Եթե հեղափոխությունը չհաղթեր, հիմա Նիկոլ Փաշինյանը և իր ողջ շրջապատը բանտերում էին լինելու շատ երկար ժամկետներով: Մենք` հեղափոխության շարքային ակտիվիստներս, բանտերի ու դատարանների առաջ պիկետներ էինք անելու:

Իսկ այսօր Հայկ Մարությանի մրցակիցների մեծ մասը՝ Նաիրա Զոհրաբյանը, Լույս Դաշինքը և Դաշնակցությունը, Սերժի տաքուկ գրկում ծվարած մասնակցելու էին Հայաստանը մեջ-մեջ անելու հանցավոր խրախճանքին:

Սա է իրականությունը․․․ Եվ սրանում չկա չափազանցության ոչ մի կաթիլ»:

Կիսվել