Մամուլ

«Վտանգ կա, որ մինչև եկող տարվա գարուն մարտական գործողությունները վերսկսվի»․ Գևորգ Գևորգյանը՝ սահմանին տիրող իրավիճակի մասին

«Վտանգ կա, որ մինչև եկող տարվա գարուն մարտական գործողությունները վերսկսվի»․ Գևորգ Գևորգյանը՝ սահմանին տիրող իրավիճակի մասին

«Ես իմ բոլոր հարցազրույցներում միշտ շեշտում եմ, որ մեր սահմանային պաշտպանվածության մեջ կարևոր է Հայոց բանակի դերը»,- Primenews.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Գեւորգյան մարտարվեստի դպրոց» հայրենասիրական-երիտասարդական կենտրոնի հիմնադիր, ռազմական գործիչ Գևորգ Գևորգյանը:

Գևորգյանը նշում է, որ պատերազմին նախապատրաստվելու ինֆորմացիաները պետք է պաշտոնական բնույթ կրեն. «Մենք ունենք ՀՀ Պաշտպանության նախարարություն, հետախուզության վարչություն, որտեղ լուրջ և պրոֆեսիոնալ կադրեր կան և իրենց գործը կատարում են արժանապատվորեն:Ամեն դեպքում` երկիրը մտահոգ է․․․ ես իմ կողից կարող եմ ասել, որ մենք զինակից ընկերներով կանխատեսումներ ունեցել ենք, ժամանակին հետևելով ընթացող պրոցեսներին:

Հայաստանում ընթացքող ներքաղաքական գործընթացները հնարավորություն են տվել մեր թշնամի, ագրեսիվ պետությանը թիրախավորել մեր երկիրը: Վտանգը կա և մինչև եկող տարվա գարուն սպասվում է մարտական գործողությունների վերսկսում»,-նշեց Գևորգ Գևորգյանը:

Հետախույզի խոսքով` մենք կպայքարենք հանուն մեր երկրի և կփորձենք քաղաքական դաշտի շնորհիվ «սանձահարել» պատերազմը: «Մենք կանգնած ենք լուրջ խնդրի առաջ և հարկավոր է ուշադրություն դարձնել գերկարևոր խնդիրների վրա: Մենք ունենք բանակ և կարևոր է բանակին լուրջ ուշադրություն դարձնել, ենք պետք է նաև ազգայինը ոտքի հանենք և ապազգայինը թղնենք մի կողմում․․․

Պետք է որդեգրել ազգային ուղղվածությունը և սև ու սպիտակի «դիշովի» պիառները թողնենք մի կողմ, որովհետև սրանք պետության հիմքերը խաթարող քայլեր են: Պետք է նման մոտեցումները ընդմիշտ վերացվեն, որովհետև դա քանդում է մեր բանակի թիկունքը»,-ընդգծեց Գևորգ Գևորգյանը:

Կիսվել