ԱշխարհՄամուլ

«Ճշմարիտ եմ, աշխատասեր եմ, բայց թուրք չեմ». այսօր Հրանտ Դինքի ծննդյան օրն է

Հրանտ Դինքը մեկն էր Թուրքիայում ապրող հայ մտավորականներից, ով, չնայած նրան, որ իր ամբողջ կյանքի ընթացքում սպառնալիքներ էր ստանում Թուրքիայում գործող ազգայնական խմբավորումներից, միևնույն է մնում էր հանգիստ։ Նա միշտ իր մտահոգություններն էր հայտնում թուրքերի և հայերի միջև լարված հարաբերությունների վերաբերյալ:

Ելույթ ունենալով մի շարք ժողովրդավարական հարթակներում և հասարակական կազմակերպություններում, Դինքը միշտ ընտգծում էր Թուրքիայի ժողովրդավարացման, ինչպես նաև Թուրքիայում խոսքի ազատության, փոքրամասնությունների իրավունքների, և ընդհանուր առմամբ մարդու իրավունքների, և հատկապես Թուրքիայում ապրող հայ համայնքի իրավունքների հարցը։ Նա թուրքերի և հայերի միջև խաղաղություն հաստատելու շատ կարևոր խթան էր։

«Ճշմարիտ եմ, աշխատասեր եմ, բայց թուրք չեմ». սա էր, որ Դինքը հնչեցրեց 2002-ին Ուրֆայի համալսարանում կազմակերպված խորհրդաժողովում, ինչն էլ նրա դեմ քրեական գործ հարուցելու առիթ դարձավ (Թուրքիայի քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով, իբր վիրավորել է թուրքական ինքնությունը): Դինքը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման: Հաջորդ քրեական գործը Դինքի նկատմամբ հարուցվեց 2004-ին, երբ «Ագոսում» տպագրվել էր նրա «Ծանոթանալ Հայաստանին» հոդվածը, որում գրել է. «Դատարկվելիք թունավոր արյան փոխարեն թուրքի երակները լցնելիք մաքուր արյունն առկա է հայկական երակում»:

«Ո՞վ իմանա՝ դեռ ինչպիսի անարդարությունների կբախվեմ: Բայց և այնպես իմ միակ երաշխիքը ես համարելու եմ հետևյալ ճշմարտությունը. այո, ես վախվորած աղավնու հոգեվիճակում եմ, սակայն գիտեմ, որ այս երկրում մարդիկ աղավնիներին ձեռք չեն տալիս»:

Դինքը սպանվեց 2007 թվականի հունվարի 19-ին, Շիշլիում գտնվող «Ակոսի» խմբագրատան առաջ, ետևից գլխին արձակված երեք հրազենային կրակոցներից։ Մարդասպանը հեռանալուց գոչել էր «գյավու՛ր», ինչը ենթադրելու հիմք է տալիս, որ սպանությունը կատարվել է ազգային հողի վրա։

Կիսվել