«Մենք մեղավոր չենք, որ մեր ծնողները մեզնից հրաժարվել են»․ «Զատիկ» մանկատան սաները հայտնվել են դրսում և կացարան են խնդրում
Երեկ կառավարության նիստի մեկնարկից առաջ կառավարության դիմաց բողոքի ակցիա էին իրականացնում «Զատիկ» մանկատան նախկին սաները։ Մանկատան չափահաս դարձած սաները հայտնվել են փողոցում, չունեն կացարան, աշխատանք։ Նրանք հանդիպում էին պահանջում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որպեսզի լուծում տրվի իրենց խնդրին։
«18 տարին լրանալուց հետո ես գնացել եմ բանակ, երկու տարի ծառայել ու հիմա հայտնվել եմ փողոցում։ Ապրելու ոչ մի տեղ չունենք, ոչ էլ աշխատաքն։ Քնում ենք որտեղ պատահի՝ փողոցում, նստարանների վրա, այգիներում։ Բայց մենք մեղավոր չենք, որ մեր ծնողները մեզ լքել են և մեզ բախտ չի վիճակվել մեծանալ ընտանիքներում և քնել տաքուկ ու փափուկ անկողիններում։
Կառավարության անդամներից շատերը տասնյակ հազարավոր դոլարներ արժողությամբ մեքենաներ են քշում։ Թող դրա փոխարեն մի հանրակացարան կառուցեն, հատկացնեն մեզ, որ մենք էլ տանիք ունենանք»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Զատիկ» մանկատան սաներից մեկը։
Աղբյուր՝ 1in.am