Մամուլ

Հայկ Սարգսյանի դատական նիստի ավարտից հետո ընկերները և մայրը գոչում էին՝ ազատություն

Հայկ Սարգսյանի դատական նիստի ավարտից հետո ընկերները և մայրը գոչում էին՝ ազատություն

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Շենգավիթի նստավայրում քննվեց Ալեքսանդր Սարգսյանի որդու՝ Հայկ Սարգսյանի կալանքի հարցը:

Նախագահող դատավոր Աննա Դարբինյանը հայտարարեց՝ դատարանը որոշումը կհրապարակի սեպտեմբերի 10-ին՝ ժամը 12:00-ին:

Դատական նիստին ներկա էին նաև Հայկ Սարգսյանի մայրն ու կինը, ընկերները: Դատական նիստի ավարտից հետո ընկերները գոչեցին՝ ազատություն:

Դատական նիստի դահլիճում առաջին շարքում նստած Հայկ Սարգսյանի մայրն ու կինը պարբերաբար վրդովվում էին, մայրն ասում էր՝ անարխիա:

Կիսվել