Հայաստանում որևէ աշխատավարձով չես կարող նման առանձնատուն կառուցել. Օսիպյանը՝ Վլադիմիր Գասպարյանի առանձնատան մասին
Հայաստանում որևէ աշխատավարձով չես կարող նման առանձնատուն կառուցել. Օսիպյանը՝ Վլադիմիր Գասպարյանի առանձնատան մասին
Հայաստանի Հանրապետությունում որեւէ աշխատավարձով չես կարող գնել նման շքեղ առանձնատուն:
Ասաց Վալերի Օսիպյանը, երբ հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք հնարավոր է ոստիկանապետի աշխատավարձով գնել շքեղ առանձնատուն, ինչպիսին Վլադիմիր Գասպարյանինն է:
«Թե ի՞նչ ճանապարհով է այն գնվել կամ կառուցվել, այդ հարցով կխնդրեմ դիմեք իրեն՝ կառուցողին կամ սեփականատիրոջը»,- ասաց Օսիպյանը: Նա միաժամանակ տեղեկացրեց, որ օրենքի առջեւ բոլորն են պատասխանատվություն կրելու, եւ ինքն այդ հարցում հետեւողական է լինելու:
Հիշեցնենք, որ Հատուկ քննչական ծառայությունը Վլադիմիր Գասպարյանի 3 մլն դոլարանոց առանձնատանը վերաբերող հոդվածի հիման վրա գործ է հարուցել։