Հոկտեմբերի 1-ից երկրորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստը կկազմի 150.000 դրամ. Որոշումն ընդունվեց
Կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 6-ի նիստում որոշում կայացրեց, որով նախատեսվում է երկրորդ երեխայի ծննդյան կապակցությամբ պետության կողմից ընտանիքին հատկացվող սոցիալական աջակցության` երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը 50 հազար դրամի փոխարեն սահմանել 150.000 դրամ:
Նախագիծը ներկայացրեց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը. «Նախագիծն ընդունելու դեպքում հոկտմեբերի 1-ից հետո երկրորդ երեխայի նպաստի չափը կավելանան 3 անգամ 50 հազար դրամից դառնալով 150 հազար դրամ: Վիճակագրական տվյալների համաձայն, 2014-2016 թվականներին երկրորդ երեխա ունեցողների թիվը կազմում է 2014 թվականին՝ 16 051, 2015-ին՝ 15 850, իսկ 2016-ին՝ 15 032: Ակնհայտորեն նվազող միտում ունենք»,-ասաց նա։
Որոշումն ուժի մեջ կմտնի 2018թ. հունվարի 1-ից և տարածվելու է 2018թ. հոկտեմբերի 1-ից հետո արձանագրված ծնունդների վրա: Երկրորդ երեխայի` մինչեւ 2018 թվականի հոկտեմբերի 1-ը ծնված լինելու դեպքում երեխայի ծննդյան միանվագ նպաստը, Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանված կարգով, նշանակվում եւ վճարվում է հիսուն հազար դրամի չափով:
Ներկայացվող նախագիծը միտված է այն ընտանիքների սոցիալական պաշտպանության մակարդակի բարձրացմանը, որոնք պատրաստվում են ունենալ 2-րդ երեխան: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատակում է․ «Ինվոցիոն համակարգը չունի այնպիսի հնարավորություն, որ առանց երկրրդ երեխան ունենալւ 3րդ երեխան ունենան մարդիկ»։
Նախագիծն ընդունվելու դեպքում 2018 թվականի հոկտեմբերի 1-ին կամ դրանից հետո ընտանիքում ծնված երկրորդ երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը կավելանա 3 անգամ` գործող 50 հազար դրամի փոխարեն նպաստի չափը կկազմի 150 000 դրամ:
Վարչապետ Փաշինյանն առաջարկեց առաջին երկու երեխաների՝ զույգ ծնվելու դեպքում նման կարգ սահմանել, ինչն արժանացավ կառավարության անդամների հավանությանը: Վարչապետը Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին հանձնարարեց ներկայացված նախագծի ընդունումը հետաձգել և հաջորդ շաբաթվա ընթացքում ներկայացնել լրամշակված նախագիծը: