Քաղաքականություն

«Պարոն Տոնոյան, ես դա ձեր հայացքում կարդացի». Փաշինյանը կատակեց՝ դիմելով Դավիթ Տոնոյանին

Կառավարության այսօրվա՝ սեպտեմբերի 6-ի նիստում, երկրորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստը 50 հազար դրամից 150 հազար դրամ դարձնելու օրինագծի քննարկման ժամանակ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանն ասաց, որ երկրորդ երեխայի ծնունդը ռազմավարական նշանակություն ունի մեր պետության համար, Փաշինյանը դիմելով Դավիթ Տոնոյանին՝ կատակով ասաց. «Պարոն Տոնոյան, ուզում էինք ասել՝ հատկապես տղա երեխաների ծնունդը: Ձեր հայացքում ես դա կարդացի, ու ինչքան հնարավոր է շուտ դառնան 18 տարեկան»:

Պաշտպանության նախարարն ասաց. «Ես կողմնակից եմ, ավելի շատ ուշադրություն դարձնել երրորդ եւ չորրորդ երեխաների ծնունդին»:

Փաշինյանը կրկին կատակեց՝ ասելով․ «Մի էսպիսի տեխնիկական բարդություն կա, ուղղակի առանց երկրորդ հնարավոր չէ միանգամից երրորդին ու չորրորդին ունենալ, եթե իհարկե, ժամանակակից ինովացիոն տեխնոլոգիաները այլ հնարավորություն չեն տա»:

Կիսվել