Հայաստանը Եվրատեսիլ երգի մրցույթում ո՞վ է ամենախայտառակ ելույթն ունեցել
Հայաստանը Եվրատեսիլ երգի մրցույթում ո՞վ է ամենախայտառակ ելույթն ունեցել
Հայաստանն առաջին անգամ Եվրատեսիլ երգի մրցույթին մաստակցել է 2006թ․-ին՝ Անդրեի մասնակցությամբ, ով հանդես եկավ «Without your love» երգով և զբաղեցրեց 8-րդ հորիզոնականը։ Որից հետո ամեն տարի Հայաստանը հնարավորություն ունեցավ մասնակցություն ունենալ այդ մրցույթին։
2007-ին Հայաստանը ներկայացրեց Հայկոն՝ «Anytime you need» երգով և զբաղեցրեց 8-րդ հորիզոնականը։
2008-ին՝ Սիրուշոն, իր «Քելե-քելե» երգով զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը։
2009-ին ներկայացրեցին Ինգա և Անուշ Արշակյանները և իրենց «Ջան-ջան» երգով զբաղեցրեցին 10-րդ հորիզոնականը։
2010-ին Եվա Ռիվասն իր «Apricot stone» երգով զբաղեցրեց 7-րդ հորիզոնականը։
2011-ին Էմմին ներկայացավ «Boom-boom» երգով։ Ցավոք, զբաղեցնելով 12-րդ հորիզոնականը՝ չկարողացավ անցնել եզրափակիչ փուլ և դուրս մնաց մրցույթից։
2012-ին Հայաստանը ոչ մի մասնակից չներկայացրեց, քանի որ մրցույթն անցկացվելու էր Բաքվում։ Այնուհետև 2013-ին կրկին հայաստանը վերադարձավ մրցույթ՝ ներկայացնելով «Dorians» խումբը։ Նրանք իրենց «Lonely Planet» երգով զբաղեցրեցին 18-րդ հորիզոնականը։
2014-ին Արամ MP3-ին իր «Not alone» երգով զբաղեցրեց 4-հորիզոնականը, ինչպես և Սիրուշոն, սակայն բալային համակարգով Արամը զիջում էր Սիրուշոին։
2015-ին ներկայացավ «Genealogy» խումբը, որի 5 անդամները հայկական արմատներ ունեցող կատարողներ են աշխարհի բոլոր մայրցամաքներից, իսկ 6-րդ անդամը՝ Հայաստանից։ Նրանք իրենց «Face the shadow» երգով զբաղեցրեցին 16-րդ հորիզոնականը։
2016-ին ներկայացրեց Իվետա Մուկուչյանը, կատարեց «Love Weve» երգը և զբաղեցրեց 7-րդ հորիզոնականը։
2017-ին Արծվիկը ներկայացրեց Հայաստանը «Fly with me» երգով՝ զբաղեցնելով 18-րդ հորիզոնականը։
2018-ին ներկայացրեց Սևակ Խանաղյանը՝ երգելով հայերեն, որը կոչվում էր «Քամի», բայց ցավոք նա չանցավ եզրափակիչ փուլ և դուրս մնաց մրցույթից։
Դատելով ներկայացված արդյունքներից ամենաբարձր հորիզոնականը զբաղեցրել են Արամ MP3-ին և Սիրուշոն՝ երկուսնել արժանանալով 4-րդ պատվավոր հորիզոնականին։ Բայց, ինչպես արդեն նշեցի, բալային համակարգով առաջատարը Սիրուշոն է։
Եզրափակիչ անցած, բայց վերջին հերիզոնականներում հայտնված մասնակիցներն են՝ «Dorians» խումբը 18-րդ, «Genealogy» խումբը 16-րդ և Արծվիկը՝ կրկին 18-րդ հորիզոնական։
Իսկ մասնակիցներն, ովքեր կիսաեզրափակչից դուրս են մնացել և չեն կարողացել մասնակցել եզրափակիչ փուլին՝ Էմմին է և Սևակ Խանաղյանը։
Նյութը պատրաստեց՝ Bavnews-ը։