Մամուլ

Հայկ Մարությանին ասեք` անգրագետ հայերենով, գռեհիկ ու նաև տուպիզմով այլևս թող չկանգնի ամբիոնի մոտ. Վրույր Թադևոսյան

Լրագրող Վրույր Թադևոսյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է` Հայկ Մարությանին ասեք՝ քաղաքականության մեջ ինքը չի կարող լինել սեփական 《կինոյի》 ռեժիսորը, սցենարիստն ու պրոդյուսերը։ Անգրագետ հայերենով, գռեհիկ ու նաիվ տուպիզմով այլևս երբեք թող չկանգնի ամբիոնի մոտ։

Նախ՝ փոքր դահլիճում ագրեսիվ հեղափոխական ինտոնացիան բարձրաձայն գոռգոռոցներով հակառակ՝ նեգատիվ էֆֆեկտն է ունենում։ Եվ հետո՝ բացարձակ տեքստերը հանրային ելույթներում ընդունելի չեն։ Հայկը քաղաքական երկար ճանապարհը սկսելուց առաջ պիտի լավ ուսումնասիրեր իր մասին հանրության մեջ տարածված կարծիքները.նրա 《անպոչ քթալի》 տեսակը շատ արագ ու մի քանի տեսանյութերով տարածվեց համացանցում օրինակ։

Տեսե՞լ ես։ PR թիմիդ առաջին քայլը պիտի դա շտկելը լինի։ Ելույթից նաև նկատվեց մի շատ զզվելի ու նոր իրողության հետ չհամընկնող բան. ով մեզ հետ չի՝ մեր թշնամին է։ Արդյո՞ք էտ աստիճան ինքնագլուխ պիտի լինի Երևանի ապագա քաղաքապետը, որը սիրո ու համերաշխության փոխարեն պիտի ագրեսիվ եւ հղփացած հայտարարություններ անի։

Հայկին ասեք՝ քաղաքական իմիջմեյքերների դերը թող չթերագնահատի, սա ոչ սիթքոմա, ոչ էլ շոու, որտեղ փողոցային ու կիսագրագետ մոնոլոգներով պիտի ներկայանա։  Ու վերջում՝ ուր էլ գնաք, մեկ է՝ ՀԱՅՈՑ ԼԵԶՎԻ նման հարուստ բառապաշար չեք հանդիպի։ Ամեն բառը, ամեն տողը, ամեն բառակապակցությունն իր ենթատեքստն ունի։ Խոսքով կարող ես բուժել, կարող ես մահացու հարված հասցնել։ Նոր ղեկավարները մայրենիից հեռու են շաաաաատ…

Կիսվել