«Ամռան երեք ամիսներ հիվանդանոցում. իմ չապրած ամառը, իմ մաքառման ամառը․․․»․ Անի Քոչարի հուզիչ գրառումը
Անի Քոչարը ֆեյսբուքի իր էջում հետևյալ գրառումն է կատարել․
«Ամռան երեք «հիասքանչ» ամիսներ… հիվանդանոցում… Իմ «չապրած» ամառը, իմ մաքառման ամառը, որն այնքան նոր արևաշատ ամառներ ու կյանքի նոր գարուններ է խոստանում»:
Հիշեցնենք, որ ամիսներ առաջ Անիի մոտ հայտնաբերվել է արյան քաղցկեղ, որի դեմ նա համառորեն պայքարում է։ Ես վստահաբար կարող եմ ասել, որ այդ չարաբաստիկ հիվանդությունը ծնկի կգա, քանի որ Անին էությամբ ուժեղ ու կյանքով լեցուն անձնավորություն է․․․