Սելֆին Գյումրիում դժբախտ պատահարի պատճառ է դարձել (Photo, Video)
Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Գյումրիում։ Սևերսկի թաղամասում տեղակայված Թռչունյան տան շենքի հետնամասում գտնվող նախկին զինվորական հոսպիտալի կիսաքանդ շենքից վայր է ընկել 17-ամյա մի պատանի։
Ըստ նախնական տվյալների՝ պատանին կիսաքանդ շենք է բարձրացել սելֆի անելու նպատակով։ Նրա հետ են եղել նաև երկու ընկերները, որոնք այդ պահին գտնվել են շենքից դուրս և տեսել, թե ինչպես է տղան ընկել ու անմիջապես ահազանգել են շտապօգնություն: Տուժածին անգիտակից վիճակում տեղափոխել են Գյումրու «Մոր և մանկան» ավստրիական հիվանդանոց: Բժիշկները նրա առողջական վիճակը գնահատում են ծանր:
Վնասվածքը հիմնականում գլխի շրջանում է: Ռենտգեն հետազոտություններից հետո բժիշկները հարազատներին առաջարկել են տղային տեղափոխել Երևան՝ նեղ մասնագիտական հետազոտության ենթարկելու համար: 17-ամյա Վարդգես Հարությունյանը ՌԴ քաղաքացի է, բայց բնակվում է Գյումրիում՝ տատի տանը։
Աղբյուր՝ shantnews.am