Անմիջապես եկեղեցու ներսից վերացրեք այս խանութը․ Եկեղեցին առևտրի սրահ կամ տոնավաճառ չէ
Նուշիկ Միքայելյանի գրառումը.
«Ստիպված եմ անդրադառնալ այս երևույթին, որին իմ ողջ կյանքում առաջին անգամ եմ հանդիպում և ելնելով երևույթի մեղմ ասած տգեղ ու ոչ հարիր լինելուց, պահանջում եմ, և հայտնում եմ, որ Գոշավանքի եկեղեցի մտնողները այսօր բոլորն էին պահանջում, որովհետև չափազանց վրդովված ու ապշած էինք յուրաքանչյուրս:
Անմիջապես եկեղեցու ներսից վերացրեք այս խանութը… Եկեղեցին առևտրի սրահ կամ տոնավաճառ չէ… Զբոսաշրջիկներն ու հենց մենք՝ հայերս, ապշած էինք այսօր… Պատմական եկեղեցու ներսում, հենց սրահում, տարբեր իրերի վաճառք է իրականացվում… Սա աններելի է…
Մոտեցանք եկեղեցում նստած միակ հոգևորականին, ով ասաց, թե իբր ինքը նույնպես դիմել է պատկան մարմիններին և իբր խանութը հետագայում նախատեսվում է դրսում դնել… Իսկ մինչ այդ, սա ո՞նց կարելի է ընդունել… Ովքե՞ր են պատասխանատու…
Խնդրում եմ, պահանջում եմ, անմիջապես արգելեք այս ամոթալի նախաձեռնությունը: Լուսանկարել եմ այսօր: Հետևելու եմ խնդրին»: