Չի բացառվում` «Դաշնակցությունը» հաջորդ Ազգային ժողովում չլինի. Ալեն Սիմոնյան. «Ժողովուրդ»
Չի բացառվում` «Դաշնակցությունը» հաջորդ Ազգային ժողովում չլինի. Ալեն Սիմոնյան
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը «Ժողովուրդ» օրաթերթին տված հարցազրույցում կոալիցիոն իրենց գործընկեր ՀՅԴ-ի հասցեին բավական կտրուկ արտահայտություններ է արել:
«Չի բացառվում` «Դաշնակցությունը» հաջորդ Ազգային ժողովում ուղղակի չլինի ներկայացված, որովհետեւ իրենց գործելաոճը բացասական ազդեցություն է թողնելու հենց իրենց ընտրողների վրա»,- ասել է Սիմոնյանը եւ հավելել,- «Եվ մենք ականատես եղանք, որ նախորդ ընտրություններին «Դաշնակցությունը» շատ ցածր ձայներ հավաքեց եւ մեծ դժվարությամբ հաղթահարեց անցողիկ շեմը: Ինչևէ, դա իմ ցանկությունը չի, այլ իրողության արձանագրում է»:
Մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: