Մամուլ

Քոչարյանի իրավունքների համար մտահոգվողները ոչ միայն հիմք չունեն, այլ նաև բարոյական իրավունք․ Ստյոպա Սաֆարյան

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանի ֆեյսբուքյան գրառումը․

«Քոչարյանի խոսքի ազատության համար վշտողներից (բառը Քոչարյանինն է) քանի՞սը ժամանակին կանգնեցին Հյուսիսային պողոտայից բռնի վտարվողների, նրանց սեփականության, խոսքի ու կյանքի իրավունքների կողքին, էն որ ինֆարկտից մահանում էին, սեփական երեխանների հետ ծեծվելով քշվում էին իրենց տներից, որ պողոտայի վրա կաբզոնների ու այլոց մաֆիոզ փողերով շենքեր կառուցվեն, Արմենչիկն էլ հեզիկ-նազիկ կվարտիրաներ ծախի, տասնյակներով էլ ինքն առնի։ Էն որ Բ26-ի դեմը մարդկանց չէին թողնում, որ նույնիսկ դիմացի մայթին բողոքեն, էն որ չէին թողնում պապլավոկի լճի մեջ Պողոս Պողոսյանի համար ծաղիկներ խոնարենք ու մոմեր իջացնենք։

Քոչարյանի բոլոր իրավունքները պաշտպանված են՝ մեկը մեկից թանկ փաստաբաններ, մի քանի հեռուստաընկերություն, կայքեր, փեսեն էլ Բ26ի դիմաց վակխանալիա էր բացել։ Քոչարյանի իրավունքների համար մտահոգվողները ոչ միայն հիմք չունեն, այլ նաև բարոյական իրավունք։ Որովհետև լիքը մարդու համար լռել են…»։

Կիսվել