Մամուլ

Աղվան Հովսեփյանը «բարտեր» է կնքել իշխանությունների հետ. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Լուրեր են շրջում, որ իրավապահ համակարգին այս ընթացքում ամեն ինչով աջակցում է Քննչական կոմիտեի նախկին նախագահ, նախկին դատախազ Աղվան Հովսեփյանը, ով քաջատեղյակ է Հայաստանում գործունեություն ծավալած յուրաքանչյուր անձի դոսյեներից և լավ գիտի, թե ում տակ ինչ կա, ում ինչ գործով կարելի է «բռնել»։

Մեզ ասացին, որ Հովսեփյանը նոր իշխանությունների հետ յուրօրինակ «բարտեր» է կնքել․ նա երաշխիքներ է պահանջել, որ իրավապահներն իրեն ձեռք չեն տա, փոխարենն ինքը նրանց կաջակցի ամեն ինչով։

Մեր տեղեկություններով՝ Աղվան Հովսեփյանի նման անձնական անձեռնմխելիության երաշխիքներ է ստացել նաեւ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը»։

Ավելի մանրամասը՝ թերթի այսօրվա համարում:

Կիսվել