Մամուլ

Կարապետ Ռուբինյանին մարտի 1-ի գործով կանչել են ՀՔԾ

ԱԺ նախկին փոխնախագահ, քաղաքական գործիչ Կարապետ Ռուբինյանին վաղը կանչել են Հատուկ Քննչական ծառայություն:  Համապատասխան հրավերը կառույցի կողմից  Ռուբինյանին եղել է այսօր:

Կարապետ Ռուբինյանը հայտնեց, թե իրեն ՀՔԾ են կանչել որպես ականատես՝ վկայություն տալու: Հիշեցնենք, որ 2008 թվականի մարտի 1-ի դեպքերից հետո «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը, Հայոց համազգային շարժում կուսակցության վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը, Հայ ազգային կոնգրեսի անդամ Կարապետ Ռուբինյանը եւ 2008 թվականի նախագահական ընտրություններում Լեւոն Տեր-Պետրոսյանի շտաբի` Կոտայքի մարզի պատասխանատու Գուրգեն Եղիազարյանը մեղադրվում էին սահմանադրական կարգի խախտմամբ պետական իշխանությունը յուրացնելու նպատակով Երեւանում զանգվածային անկարգություններ հրահրելու եւ կազմակերպելու մեջ:

Սակայն նույն թվականի դեկտեմբերին մարտի 1-2-ի գործով քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանի որոշմամբ դադարեցվել էր քրեական հետապնդումը հետընտրական զարգացումների առնչությամբ մեղադրվող չորս ընդդիմադիր գործիչների նկատմամբ:

Աղբյուր՝ armlur.am

Կիսվել