ԱԱԾ-ն հատուկ գործողություններ է իրականացնում Հովիկ Աբրահամյանին պատկանող տարածքներում
Ըստ մեր տեղեկությունների, երեկ գիշերվանից ԱԱԾ-ը հատուկ գործողություններ է իրականացնում նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ Մխչյան գյուղում գտնվող տանը և իրեն պատկանող այլ տարածքներում։ Առաջիկայում կտեղեկացնենք Հովիկ Աբրահամյանի տարածքներում կատարված խուզարկության մանրամասները, թե ինչ էին փնտրում և ինչեր հայտնաբերեցին նախկին վարչապետի տարածքներում։
Տեղեկացնենք, որ ԱԱԾ գործողությունների մասին պաշտոնական հաղորդագրություն դեռևս չկա։