Մամուլ

Հոգնած ու քաղցած վարորդները թափում են մթերքն ու ետ վերադառնում․ Լարսում բեռնատարների շարասյունը հասել է 12 կմ-ի

Mamul.am-ը գրում է․ Թեև ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Արմեն Փամբուխչյանը հայտնել էր, թե դեպի դրական որոշակի փոփոխություն կա Լարսի անցակետում, ռուսական հատվածում հերթը նվազել է բեռնատարների մասով կազմում է 4 կմ, մարդատարների մասով՝ 7-8 կմ, այնուամենայնիվ քաղաքացիներն ահազանգում են, որ իրավիճակն ավելի է վատացել:

Ականատեսները վստահեցնում են՝ հերթը հասել է 12 կմ-ի, վարորդներից շատերը քաղցած են, ծարավ, հոգնած, նրանք չեն դիմանում ու նյարդային վիճակում թափում են պտուղ-բանջարեղենն ու ետ վերադառնում:

lars

«Ռուսական կողմը հրաժարվում է ընդունել բեռնատարները, թափված մրգերն ու բանջարեղենները նեխում են, անտանելի գարշահոտ է տարածված, իրավիճակը դարձել է անվերահսկելի»,- ասում են մեր զրուցակիցները: Նրանք կոչ են անում պատկան մարմիններին հարցին անհապաղ լուծում տալ: «Ո՞վ պիտի փոխհատուցի մեր կրած հսկայական վնասները»,- նշում են նրանք:

Քիչ առաջ հայտնի դարձավ, որ ՀՀ վարչապետի հանձնարարությամբ՝ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը մեկնում է Վերին Լարս՝ տեղում իրավիճակին ծանոթանալու նպատակով:

Կիսվել