Քոչարյանի ազատության համար ստորագրահավաքին մասնակցել են նաև «Ելք» դաշինքի պագամավորնե՞ր
ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը հերքում է տեղեկություններն այն մասին, որ դաշինքում կան պատգամավորներ, ովքեր միացել են Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց կալանքը փոխելու ստորագրահավաքին, որին միացել է 45 օրենսդիր:
«Պաշտոնապես հերքում եմ այս ապատեղեկատվությունը և այն տարածողներին հորդորում եմ ձեռնպահ մնալ ԵԼՔ դաշինքի վերաբերյալ նման ճղճիմ լուրեր տարածելուց..»,-հայտարարում է Մարուքյանը:
Ավելի վաղ համացանցում տեղեկություններ էին հայտնվել, որ ԵԼՔ դաշինքում ևս կան պատգամավորներ, ովքեր Հանրապետականների և ՀՅԴ-ականների հետ միացել են երկրորդ նախագի ազատության համար կազմակերպված ստորագրահավաքին: