Մամուլ

Ռոբերտ Քոչարյանը միլիարդավոր դոլարների հասնող գույքի սեփականատեր է դարձել ՀՀ-ում և արտերկրում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդական Նիկոլայ Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Ռոբերտ Քոչարյանի կառավարման ժամանակահատվածում Հայաստանում աղքատության մակարդակը կազմել է մոտ 29.4%, այսինքն՝ երկրի յուրաքանչյուր 10 բնակչից մոտ 3-ը ամսական 40. 867 ՀՀ դրամ վերին աղքատության գծից ցածր է գտնվել: Սակայն համացանցում եղած տեղեկատվության համաձայն Ռոբերտ Քոչարյանը նույն ժամանակահատվածում մի քանի միլիարդ դոլարների հասնող գույքի սեփականատեր է դարձել և՛ ՀՀ, և՛ արտերկրներում, այդ թվում նաև ՌԴ-ում։

ՌԴ բնակչությունը, այդ թվում ԱԳ Նախարար Ս.Լավրովն պարտավոր են հասկանալ, որ հայի համար անչափ կարևոր է որպեսզի կատարվի քննություն պարզելու համար , թե արդյո՞ք ՀՀ նախկին նախագան ապօրինի հարստացել է պետության հաշվին և այդ հարստությունը սահմանադրական կարգը խախտելու՝ բռնի ուժով պահելու արդյունքում են զոհվել են 10 մեր հայրենակից։ Սա մեր պետության պատմության մեջ արդարադատության վերականգման (Նյուրնբերգյան դատավարության) եզակի դեպքերից է։ Հայ ազգն ապացուցել է, որ արժանի է իմանալ պատմական ճշմարտությունը։ Մենք հետ գնալու ճանապարհ չունենք։

Կիսվել