«Կարգին Հայկոն» ո՞ր արժանիքի համար է քաղաքապետի թեկնածու». քաղտեխնոլոգ
Ինչու՞ ՔՊ-ն չպարզաբանեց, թե որ առավելության համար է Հայկ Մարությանը առաջադրվել քաղաքապետի թեկնածու; Այսօր «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը։
Քաղտեխնոլոգի կարծիքով նոր կառավարության կադրային քաղաքականությունը ճիշտ չէ, կան շատ մասնագետներ, որոնց ներուժը չի օգտագործվում։ Մասնավորապես մտահոգիչ է Կարգին Հայկոյին քաղաքապետի թեկնածու առաջադրելը։ Սա Բադալյանը նմանեցնում է նախկին իշխանությունների կադրային ընտրությանը, երբ առանց պատճառաբանությունների պաշտոններ էին բաշխվում։
«Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունն այդպես էլ չկարողացավ ասել՝ ինչու՞ նրա թեկնածուն դարձավ Հայկ Մարությանը։ Ո՞ր առավելության համար։ Ո՞րն էր պատճառը։
Ինչու՞ չկա ոչ մի պատճառաբանություն նրան առաջադրելու։ Չէ որ մեղադրում էինք նախկին իշխանություններին, որ պաշտոններ էր տալիս ու չէր պատճառաբանում»,-ասել է քաղտեխնոլոգը։