ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 17-ին կրկին հրավիրում է հանրահավաքի
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրկին հրավիրում է հանրահավաքի։ Այս մասին նա հայտարարեց ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակման միջոցով։
«Լրանում է իմ վարչապետ ընտրվելու 100 օրը։ Առաջարկում եմ օգոստոսի 17–ին, ժամը 18։30–ին մեր ավանդական դարձած հանդիպման վայրում՝ Հանրապետության հրապարակում, մեծ հանրահավաք հրավիրենք։
Չգիտեմ` դուք ոնց, բայց ես ձեզ շատ եմ կարոտել։ Ուզում եմ, որ մենք նորից շփվելու հնարավորություն ունենանք։ Կարծում եմ` պետք է կարևոր խոսակցություն ունենալ, թե Հայաստանի Հանրապետությունում ինչ է տեղի ունեցել վերջին 100 օրվա ընթացքում և ինչ է տեղի ունենալու։ Ինչ քայլեր է ձեռնարկում ՀՀ կառավարությունը Հայաստանում թռիչքաձև զարգացում ապահովելու համար։ Ինչ հնարավորություններ և ինչ մարտահրավերներ կան։
«Եվ ընդհանրապես խոսել այսօրվա, երեկվա ու վաղվա Հայաստանի մասին։
Պարզից էլ պարզ է, որ ձեզանից յուրաքանչյուրի մասնակցությունը շատ կարևոր է արդեն գործնականում Հայաստանի զարգացման մեկնարկը տալու համար և, իհարկե, այն խնդիրների մասին խոսելու համար, որոնց հետ մենք բախվել ենք այս ընթացքում։
Ուրախ եմ, որ կրկին ժողովրդի հետ շփվելու առիթ է ունենալու Երևանի Հանրապետության հրապաևրակում, այն հրապարակում, որտեղ իրականացվել է սիրո և համերաշխության հեղափոխությունը»։