Քոչարյանը հետապնդվում է քաղաքական դրդապատճառներով․ նա հայտնվել է քաղաքական հալածյալի դերում․ Մենուա Հարությունյան
Մենուա Հարությունյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Ռոբերտ Քոչարյանի կալանավորումից օրեր առաջ, երբ խոսք գնաց նախագահի իմունիտետից վարչապետ Փաշինյանը հայտարարեց , որ ինքը չի կարծում թե նախկին նախագահը անձեռնմխելիության իմունիտետ ունի, ինչը իմ կարծիքով հստակ մեսիջ էր դատարանին , որ պետք է կալանավորել անպայման երկրորդ նախագահին…
Հետո էլ վարչապետ Փաշինյանը հայտարարեց, որ իր կառավարման շրջանում քաղբանտարկյալներ չեն կարող լինել , որն էլ հստակ մեսիջ էր քաղաքական դաշտին, ինչու ոչ նաև լրատվական դաշտին , որ երբ երկրորդ նախագահը կալանավորվի նրան ոչ ոք քաղբանտարկյալ չհամարի …
Այսքանից հետո վարչապետն ասում է՝ ես դատավորներին չեմ զանգում. հա ի՞նչիդ է պետք զանգես, եթե հրապարակային մեսիջ ես ուղղարկում …
Նախագահ Քոչարյանը հետապնդվում է քաղաքական դրդապատճառներով և մեղադրվում այն բանի համար , որ թույլ չի տվել ընտրություններում պարտված թեկնածուն փողոցային պայքարով տապալի երկրի սահմանադրական կարգն ու տիրանա իշխանությանը և Ռոբերտ Քոչարյանը միանշանակ հայտնվել է քաղաքական հալածյալի դերում և եթե այսպես շարունակվի, ապա երկրորդ նախագահը լինելու է քաղբանտարկյալ»: