Մամուլ

«Սա վենդետա է, անձնական հետապնդում և քաղաքական վրեժ, որը ոչ մի իրավական հիմք չունի». Վիկտոր Սողոմոնյան

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու մասին որոշումն անօրինական է, լրագրողներին ասաց Հայաստանի երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը։

«Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու մասին որոշումը կբողոքարկվի, այն անօրինական է և ոտնահարում է երկրի սահմանադրական կարգը և նորմերը», — ասաց Սողոմոնյանը։

Նրա խոսքով՝ դա վենդետա է, անձնական հետապնդում և քաղաքական վրեժ, որը ոչ մի իրավական հիմք չունի։

Հասկանում եք, թե ինչ է տեղի ունենում, ինչու է մեղավոր նշանակվել Ռոբերտ Քոչարյանը, հասկանում եք, թե ինչ արագ տեղի ունեցավ այս գործընթացը, որը կապ չունի Մարտի 1-ի 10 զոհերի գործի բացահայտման հետ:

Ցավում եմ, որ ՀՀ պատմության համար այսչափ կարեւոր գործը պատանդ է դարձել քաղաքական նպատակների: Ցավում եմ, որ գործող իշխանությունների հայտարարություններն ու գործողությունները տարբերվում են մեկը մյուսից»,- ընդգծեց նա:

Իր հերթին Քոչարյանի փաստաբան  Ռուբեն Սահակյանը  հիշեցրեց, որ խոսքը  ոչ թե Ռոբերտ Քոչարյանի գործի մասին է, այլ մի ամբողջական գործի՝ սկսած մարտի 1-ի իրադարձություններից մինչեւ օրս: Այդտեղ եւ մարտի 1-ի իրադարձություններն են, եւ այլ իրադարձություններ են, որոնցով բազմաթիվ քրգործեր են անջատվել, մարդիկ են դատապարտվել:

«Մեզ համար որպես ելակետ հանդիսանալու է ՀՔԾ-ի հուլիսի 3-ի հաղորդագրությունը, որն իրավունք ունենք վերլուծելու:

Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք առաջադրվեց հուլիսի 26-ին: Նրան հրավիրել են որպես վկա, բայց անմիջապես մեղադրանք են առաջադրել: Դրանից հետո նա ցուցմունք չի տվել, թեեւ մենք պատրաստվել էինք ցուցմունք տալու: Ռոբերտ Քոչարյանը ծանոթանում էր մեղադրանքի բովանդակությանը, ես չէի ծանոթանում, որովհետեւ, երբ հայտարարվեց, որ ցուցմունք չի տալու, ինձ մեղադրանքի բովանդակությունը չէր հետաքրքրում: Մտածում էի, դուրս կգամ, կծանոթանամ: Կարծում էի, որ կկալանավորեն: Քննիչներից մեկը վերցրեց Քոչարյանի փոքրիկ ցուցմունքը՝ մոտ 17-18 տող, դուրս եկավ սենյակից: Մի քանի րոպեից վերադարձավ եւ բերեց որոշում՝ խափանման միջոցը կալանավորում ընտրելու մասին: Մտածում էի՝ կձերբակալեն: Տվեցին 136 էջանոց տրցակը, որոշումը եւ ասացին՝ ազատ եք»,-ասաց նա:

Փաստաբանը նշեց, որ անսպասելիորեն նույն օրը երեկոյան 21.35-ին իրեն ծանուցել են, որ խափանման միջոցը որոշելու դատական նիստը նշանակված է նույն օրը 22.00-ին: Ռուբեն Սահակյանի խոսքով, պարզվել է, որ Ռոբերտ Քոչարյանը չէր ծանուցվել նիստի մասին: Նա նշեց, որ գործի նյութերին ծանոթանալու համար իրեց առնվազն 1 օր ժամանակ էր պետք, ուստի միջնորդել են, որ իրենց ժամանակ տրվի, սակայն դատավորը մերժել է. «Ժամը 01.30-ին քննչական խումբը բերեց որոշում՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին: Այսինքն որոշեցին արդեն կալանավորել: Չկալանավորեցին, առավոտյան Ռոբերտ Քոչարյանը եկավ նիստին»:

Նյութն ամբողջությամբ՝ armeniasputnik.am

Կիսվել