Ամուսինը որոշում է ստուգել կնոջ հավատարմությունը և անակնկալի է գալիս (Տեսանյութ)
Ամուսինը որոշում է ստուգել կնոջ հավատարմությունը և անակնկալի է գալիս
Ուսանելի տեսանյութ՝ աշխարհի բոլոր տղամարդկանց համար։ Տեսանյութում տղամարդը գրություն է թողնում իր սիրելիի համար։ «Ես ուզում եմ հեռանալ քեզանից։ Այլևս չեմ կարող ապրել քեզ հետ», – պնդում է «դժբախտ» աղջկա ամուսինը և թաքնվում բազմոցի տակ։
Ավելի ուշ սենյակ է մտնում երիտասարդ կինը։ Նա փնտրում է ամուսնուն և գտնում գրությունը։ Ինչ-որ բան է գրում այդ թղթի վրա և վերցնում հեռախոսը։
Դատելով խոսակցությունից` նա ուրիշ սիրեցյալ ունի և ծրագրում է գնալ նրա մոտ. շպարվում է, գեղեցկանում և դուրս գալիս տնից։
Տեսանյութի վերջը շատ անսպասելի է։ Տղամարդը դուրս է գալիս բազմոցի տակից և ուզում է պատռել չարաբաստիկ գրությունը, բայց նկատում է, որ կինը գրել է. «Հիմարիկ, ես գնացել եմ հացի։ Ոտքերդ երևում են բազմոցի տակից»։