Սանկտ Պետերբուրգում հայ երեխա է ընկել պատուհանից
Սանկտ Պետերբուրգի հյուսիսային մասում դժբախտ պատահար է տեղի ունեցել՝ պատուհանից 3-ամյա երեխա է ընկել, հայտնում է piter.tv-ն:
Երեխան ընկել է 15 մետր բարձրությունից, բայց, բարեբախտաբար ողջ է մնացել: Ներկայումս երեխային հոսպիտալացրել են: Նրա վիճակը ծանր է:
Ոստիկանությունը պարզել է, որ երեխան ծագումով հայերի ընտանիքից է: Թոռը դուրս է մնացել 58-ամյա տատիկի հսկողությունից: Նա էլ կանչել է շտապ օգնության բրիգադին Պախոմոնկոյի պողոտա 45, 2-րդ մասնաշենք հասցեով: Տեղի ունեցածի մասին տեղեկությունը դիսպետչերը ստացել է հուլիսի 24-ին ժամը 19-ին: