Մամուլ

Հայ գիտնականների ստեղծած զրահաբաճկոնը 5 մետրից դիմացել է դիպուկահարի կրակոցին

Հայ գիտնականների ստեղծած զրահաբաճկոնը 5 մետրից դիմացել է դիպուկահարի կրակոցին: Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտը շարունակում է զրահաբաճկոնի փորձարկումները կրակի դեմ։ Զրահաբաճկոնն անցել է հրաձգային փորձարկումներ՝ հինգ մետրից այն դիմացել է Դրագունովի դիպուկահարային հրացանից կրակոցին։

«Առայժմ համաձայնագրեր չեն կնքվել պաշտպանության նախարարության հետ, բայց փորձարկումները շարունակվում են։ Եթե խոսքը գնա նոր սերիական արտադրության մասին, ապա անհրաժեշտ կլինեն նոր հետազոտություններ՝ թերությունները հաղթահարելու համար»,- հավելեց նա։

Բացի այդ, ինստիտուտը կազմում է ռադիոլոկացիոն կայանի մոդել՝ արագ սկանավորման նոր ռադարով։ «Հիմա մենք կազմում ենք դրա դիզայնը, իսկ գալիք տարի, հնարավոր է, կհավաքենք նախատիպը», -հայտարարեց Զաքարյանը։ Հասկանալի պատճառներով՝ ավելի լավ է այս նախագծերի մասին քիչ բան պատմել, քան ամեն ինչ ասել։

«Կարելի է հուսալ, որ մեկ-երկու տարի անց այս նախագծերը կվերածվեն պատրաստի սպառազինության և կհամալրեն զինված ուժերը»․ հավելեց նա։

Զրահաբաճկոնի մոդելը ցուցադրվել է Երևանում 2018թ-ի մարտին ArmHiTec ցուցահանդեսում։

Կիսվել