Աշխարհ

Հունաստանում բռնկված հրդեհների հետևանքով զոհերի թվում հայեր կա՞ն. պարզաբանում է ԱԻՆ-ը (Տեսանյութ)

Այսօր՝ Հուլիսի 24-ին, Աթենքի արվարձաններում մոլեգնած անտառային հրդեհների հետևանքով զոհերի թիվը հասել է 50-ի, տուժածների մեջ կա 16 երեխա: Բժիշկները տուժածներից 11-ի վիճակը ծայրահեղ ծանր են գնահատել։ Բացի այդ, ոստիկանություն բազմաթիվ զանգեր են ստացվում անհայտ կորած մարդկանց մասին։

Հունաստանի հանրային հեռուստատեսությունը կատարվածը «ազգային ողբերգություն» է անվանել: Հայտնի է, որ իրավիճակն անվերահսկելի է Ատտիկայում, որտեղ արտակարգ դրություն է հայտարարվել: Տասնյակ շինություններ «կուլ տված» կրակի դեմ պայքարում են հարյուրավոր հրշեջներ, ջրցան ինքնաթիռներ և ուղղաթիռներ:

Հատնի է, որ վտանգի գոտում գտնվող մարդկանց տարհանման համար կիրառվում են Հունաստանի ռազմածովային ուժերի նավերը, որոնք արդեն 760 մարդու են տարհանել:

Հրդեհների հետևանքով տուժած հայերի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու նպատակով ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը կապ է հաստատել Հունաստանում ՀՀ դեսպանատան թեժ գծի հետ։ Դեսպանատնից փոխանցել են, որ բռնկված հրդեհների հետևանքով տուժածների թվում հայեր չկան: Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ-ից:

Աղբյուր՝ tert.am

Կիսվել