Մամուլ

Ոստիկանություն կոչվածն ինչի՞ համար է, երբ փորձում են Վեհափառին նսեմացնել. Գուրգեն Եղիազարյան

ԱԱԾ պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը կարծում է, որ Հայ առաքելական եկեղեցու և կաթողիկոսի շուրջ ստեղծված իրավիճակը ուղղորդվում է դրսի ուժերի, այդ թվում՝ աղանդավորական կազմակերպությունների կողմից։

«Մեկ բառով ասած՝ շաբաշ։ Դրանք սատանիստներ են։ Սա խամաճիկների հավաքածու է, որոնք որոշել են ինչ-որ բան փոխել, ըստ իրենց՝ վերաձևել և ձեռք են բարձրացրել մեր հոգևոր արժեքների վրա։

Նրանց բուն նպատակը կաթողիկոսը չէ, արդեն ակցենտները փոխվել է։ Իրենք ներկայացնում են տարբեր, այդ թվում՝ ինչու ոչ թուրքական հատուկ ծառայությունները, սորոսյան տարբեր խմբերը։ Վերջ տվեք ձեր հարձակումներին, թիրախավորումներին եկեղեցու հանդեպ»

Կիսվել