Մամուլ

«Մեր երկրում սիրո և համերաշխության ծածկույթի տակ իրականացվում է ատելության և բռնության քարոզ»․ Նարեկ Մալյան

ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն անդրադարձել է ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի նախկին խորհրդական Նարեկ Մալյանի ֆեյսբուքյան գրառմանն այն մասին, որ Միրզոյանի կինը ԱՄՆ է մեկնել հարկատուներիկ հաշվին: Նա Մալյանին հորդորել է  «քիթը չխոթել մեր ընտանեկան հարաբերությունների մեջ և չհաշվել մեր մեղրամիսները»։

Փոխվարչապետի անդրադարձը և ֆեյսբուքյան օգտատերերի բուռն արձագանքը ստիպեցին Մալյանին ևս մեկ հրապարակում անել․ «Մեր երկրում սիրո և համերաշխության ծածկույթի տակ իրականացվում է ատելության և բռնության քարոզ»,- նշել է Մալյանը՝ հրապարակելով լուսանկարներ Սեթ Պողոսյանի մասնակցությամբ, ով թավշյա հեղափոխության ակտիվ մասնակից է, բացի Սեթից կան էլի շատ հետաքրքիր կերպարներ, ովքեր զբաղված են կառավարությանը չփառաբանողներին սոցցանցերում հայհոյելով։

Կիսվել