Մամուլ

Վարչապետը կառավարական առանձնատուն գնալուց հետո իր բնակարանը տրամադրել է անապահով ընտանիքի․

Ֆեյսբուքյան Гоар Арутюнян անունով օգտատերը իր էջում գրառում է կատարել, այն մասին, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարական առանձնատուն տեղափոխվելուց հետո իր բնակարանը հատկացրել է անապահով ընտանիքի:

«Հայրական տանս պատուհանից երևում է Փաշինյանի բնակարանը. որտեղ մինչ կառավարական առանձնատուն տեղափոխվելն ապրում էր վարչապետի ընտանիքը։ Լույսեր են վառվում նրանց տանը. հարցնում եմ «Ովքեր են ապրում»։ Եղբայրս պատմում է, որ վարչապետը տեղավորել է մի անապահով ընտանիք հիվանդ երեխայով։ Փշաքաղվում եմ մարդասիրության խոր դրսևորումից։

Էդպես լուռ, առանց աղաղակելու ու աշխարհին ցուցադրելու։ Հիշեցինք նախկին ղեկավարների ոսկե ադամանդակուռ արձանները. հաստագլուխ բուլդոգադեմք Խաչատուրովի արարքը, որ պաշտպանության նախարարությունից երկու բնակարան էր դուրս գրել անապահով ընտանիքների համար ու յուրացրել։ Մանվելի տրցակներով սեփականության վկայականները զանազան բնակարանների։ Այլոց աստղաբաշխական ծախսերի հասնող դղյակները էսքան անտուն ու անապահով ընտանիքներ ունեցող երկրում։

Սիրո, համերաշխության, բարության հեղափոխությունը հենց էնպես խոսքեր չէին։ Սիրո ու բարության առաջին օրինակը վարչապետն է ցույց տալիս»,- գրել է օգտատերը:

Կիսվել