Մամուլ

«Օրակարգ»-ի աշխատողներն ազատվել են աշխատանքից․ նրանք վստահ են, որ նոր ղեկավարությունը տեղ է բացում իր թիմի համար․ «Հրապարակ» 

«Հրապարակ» թերթը գրում է․ « Թավշյա հեղափոխությունը հասել է Հանրային հեռուստաընկերության «Օրակարգ» ծրագրին: Լրատվականի աշխատողների ականջին սիրո և համերաշխության խոսքեր շշնջալով՝ ղեկավարությունը սկսել է ազատվել նրանցից:

«Օրակարգի» տնօրեն Արտակ Հերիքյանից և քաղաքական-վերլուծական ծրագրերի ղեկավար Հարություն Հարությունյանից հետո հերթը հասել է լրագրողներին: Մեկ խմբագիր ազատվել է, 5-6 լրագրողի ասվել է, որ դիմում գրեն: «Հիմնավորում չկա, ասում են՝ կրճատումներ են»:

Աշխատանքը կորցրել են նաև 3 մոնտաժող, չնայած նախկին կազմը հազիվ էր հասցնում գործը: Մեզ պատմեցին, որ մոնտաժողներից ազատվելու «քաղաքակիրթ» ձև են գտել: «Լրագրողներին թերթիկներ են բաժանել, որ 5 բալի սահմաններում գնահատեն մոնտաժողների աշխատանքը: Ով քիչ միավոր է հավաքել, դուրս է մնացել: Ստացվում է՝ մոնտաժողին վատություն է արել ոչ թե ղեկավարությունը, այլ իր հազար տարվա գործընկերը»:

Ազատված աշխատակիցները վստահ են, որ նոր ղեկավարությունը տեղ է բացում իր թիմի համար»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Կիսվել