Շենք են կառուցում՝ մայթը զավթելով. բնակիչների բողոքը Ալեն Սիմոնյանին
Շենք են կառուցում՝ մայթը զավթելով. բնակիչների բողոքը Ալեն Սիմոնյանին
Ազգային Ժողովի «Ելք» պատգամավոր Ալեն Սիմոնյանը այսօր՝ հուլիսի 14-ին հանդիպեց Էրեբունու վարչական շրջանի բնակիչների հետ:
Խաղաղ Դոնի հասցեում բնակվող քաղաքացիները հատկապես դժգոհեցին, որ նոր շենք են կառուցում իրենց տարածքում առանց մայթի տեղ թողնելու: Կասկածելով շինարարության օրինականությանը, նրանք խնդրեցին պատգամավոր Ալեն Սիմոնյանին հետաքրքրվել, թե ինչպե՞ս է քաղաքապետարանը նման բան թույլատրել:
Պատգամավորը խոստացավ հետամուտ լինել խնդրին։