Մամուլ

Արարատ Միրզոյանը, ով առաջ ընկերություն էր անում լրագրողների հետ, հիմա դժկամությամբ է պատասխանում նրանց հարցերին

«Հրապարակ» թերթը գրում է․ «Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը, որն առաջ ընկերություն էր անում լրագրողների հետ, հիմա մեծ դժկամությամբ է պատասխանում նրանց հարցերին։

Երեկ հարցին, թե վարչապետի լիազորությունների նվազեցում նախատեսո՞ւմ են, պատասխանը կտրուկ էր՝ ոչ։ Բայց սուպերվարչապետական համակարգի դեմ դուք ժամանակին խոսում էիք, քննադատում, փոփոխություններ չե՞ք նախատեսում։ «Չենք նախատեսում»։ Ինչո՞ւ։ Հարցն անպատասխան մնաց։

Միրզոյանը, հիշեցնենք, դեմ էր նաև առաջին փոխվարչապետի ինստիտուտին, որի «բարիքներից» այժմ օգտվում է, իսկ ժամանակին քննադատում էին, որ սա հատուկ Կարեն Կարապետյանի համար «ստեղծված» պաշտոն է, որից պետք է օրենսդրորեն հրաժարվել։

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Կիսվել